07/07/2026
06 07 2026 թ․ 81 տարեկան հասակում Ջավախքի Ալաստան գյուղում կյանքին հրաժեշտ տվեց Լարիսա Արմենակի Մելիքյանը :Նա Դանելյանների ընտանիքից հարս էր եկել Մելնքյանների ընտանիք ամուսնացել Վաչագանի հետ, ունենում երկու տղա մեկ աղջիկ, նրանք լավ էին ապրում և դաստիարակում երեխաներին :Լարիսա մայրիկը աշխատասեր, ստեղծող, հյուրասեր կին էր, հարգանք էր վայելում բոլոր հարևանների ու համագյուղացիների կողմից : Ժամանակները փոխվեցին երեխաները տեղափոխվեցին Ռուսհաստանի դաշնություն: Ամուսնու մահից հետո Լարիսա մայրիկը չէր ուզում որ իր տան դուռը փակվի, բայց հիվանդությունը ստիպեց տեղափոխվել երեխաների մոտ, և վայելեց հարազատների սերն ու հարգանքը, բայց առողջությունը վատթարացավ նրա ցանկությունն էր տեղափոխվել հարազատ օջախ և դա իկատար ածվեց , նա հանգչեց իր տանը: Խորին ցավակցություն ենք հայտնում Արարատի, Խաչիկի, Հեղնարի ընտանիքներին և բոլոր Մելիքյաններիս : Լարիսա մայրիկ, հոգիդ լույսերի մեջ շողշողա, հողը թեթև լինի շիրիմիդ, հանգչիր խաղաղությամբ :Հուղարկավորությունը տեղի կունենա Ալաստան գյուղում Հուլիսի 9 ին 2026 թ․